STAY IN EMIRATES – Դուբայի անշարժ գույքի ամենասպասված էքսպոն Երևանում

Հայաստանում առաջին անգամ կկայանա “STAY IN EMIRATES” մեծածավալ real estate Roadshow էքսպոն, որը կանցկացվի դեկտեմբերի 13-14-ին՝ “Դվին” հյուրանոցային համալիրում։ Միջոցառումն իրականացնում է Դուբայում գործող SIE ընկերությունը՝ համագործակցելով Հայաստանի շուկայում երկար տարիների փորձ ունեցող SIEVN անշարժ գույքի գործակալության հետ։

Միջոցառման նպատակն ու գաղափարը

“Stay in Emirates” էքսպոն նպատակ ունի միավորել հայ ներդրողներին և գործարարներին ԱՄԷ-ի առաջատար կառուցապատողների հետ։Երկու օրվա ընթացքում այցելուները հնարավորություն կունենան անմիջապես շփվելու Դուբայի հայտնի կառուցապատողների հետ, ուսումնասիրելու նոր նախագծեր, և ստանալու խորհրդատվություն անշարժ գույքի շուկայում ներդրումների մասին։

Միջոցառման հիմնական մանրամասները

Ամսաթվերը՝ 2025 թ. դեկտեմբերի 13-14Վայրը՝ “Դվին” հյուրանոցային համալիր, ԵրևանԺամանակը՝

  • 17։00 — 18։00 Գրանցում, սուրճի հյուրասիրություն, կվարտետ երաժշտություն
  • 18։00 — 19։00 Բացման արարողություն և պանելային քննարկում
  • 19։00 — 21։00 Անձնական հանդիպումներ կառուցապատողների հետ՝ գործակալների ուղեկցությամբ

Մասնակիցներ և հյուրեր

Էքսպոն լինելու է բաց մուտքով, բայց միայն նախնական գրանցմամբ։ Ամեն օր ակնկալվում է շուրջ 300 մասնակից՝ ներառյալ բիզնես ակումբների և բանկերի ներկայացուցիչներ, IT, ռեստորանային, ծառայությունների և այլ ոլորտների ղեկավարներ, ներդրողներ ու ձեռնարկատերեր։

Էքսպոյի գովազդային դեմքը՝ Խորեն Լևոնյան

Այս տարվա “Stay in Emirates” էքսպոյի գովազդային դեմքն է հանրահայտ դերասան Խորեն Լևոնյանը՝ կինոյի և թատրոնի ամենասիրելի կերպարներից մեկը։ Նրա անունը խորհրդանշում է պրոֆեսիոնալիզմ, վստահություն և հայկական մշակույթի արժանապատիվ ներկայացում՝ դարձնելով միջոցառումը մշակութային ու բիզնես իմաստով ևս բացառիկ։

Ինչու մասնակցել “Stay in Emirates” էքսպոյին

  • Ծանոթություն ԱՄԷ-ի լավագույն կառուցապատողներին
  • Խորհրդատվություն ներդրումային հնարավորությունների մասին
  • Շահավետ և եկամտաբեր առաջարկներ
  • Նոր բիզնես կապեր և գործընկերություններ
  • Պանելային քննարկումներ և փորձի փոխանակում

Միջոցառման վայրը

Էքսպոն տեղի կունենա “Դվին” հյուրանոցային համալիրում, որը համարվում է Հայաստանի ամենահարմարավետ և շքեղ վայրերից մեկը՝ իդեալական հարթակ միջազգային միջոցառումների համար։

Գրանցում և կապ

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման ձևը Stay In Emirates էջում։ Գրանցումը բաց է մինչև միջոցառման մեկնարկը։